copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:51 18-05-2023

Կոկաին կա կոկաին


Հայաստանի անվտանգային խնդիրները մեզ քիչ էին, այժմ էլ հայտնվել ենք թմրամիջոցների տարանցիկ երկրի կարգավիճակում։ Եվ ինչու միայն տարանցիկ, եթե ոչ ներմուծող։

Նախ հայտնի դարձավ, որ իտալական նավահանգստում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։

Դրանից հետո ԱԱԾ-ն հայտնեց, որ Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին՝ Պանամա-Իտալիա-Վրաստան երթուղով։ ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (մոտ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

Ինչքանո՞վ այս դեպքերը կապ ունեն միմյանց հետ, եթե իտալական կողմի հրապարակումը չլիներ, արդյո՞ք ԱԱԾ-ն այս դեպք կբացահայտեր և կանդրադառնա՞ր, ո՞ր ընկերությունն է կոկաինը ներմուծել, արդյո՞ք այդ ծանր թմրանյութը Հայաստանից այլ երկիր պետք է փոխանցվեր, թե՞ այն այստեղ էր իրացվելու, ո՞վ է պատվիրատուն։

Այս հարցերին պետական իրավասու մարմինները չեն պատասխանում։

Oragir.News-ի լավատեղյակ աղբյուրը նշում է, որ Հայաստան նման քանակի բանան ներմուծողը թուրքական ընկերություն է՝ «Դերբի» անունով, որը ապրանքը բերում է մինչև Բաթումի, որտեղից հայկական ընկերությունները բերում են Հայաստան։

Ավելին՝ հենց նավը Էկվադորից դուրս է գալիս, ընկերությունը էլեկտրոնային նամակներ է ուղարկում իր գործընկերներին՝ հայտնելով, որ այսքան տոննա բանան կա, կարող են գալ, Բաթումիից գնել։

Սակայն ուշագրավ է, որ այս «պարտիայի» մասով նա որևէ հաղորդագրություն չի ուղարկել, ինչը նշանակում է, որ այն կոնկրետ հասցեատեր և պատվիրատու ուներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել