copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:40 17-05-2023

Լավ տղերքը «Եռաբլուրում» են, բոմժի նման չեն քայլում փողոցներում․ Աստղիկ Գալեյան

«Էս ուր ենք հասել, ժողովուրդ, ուր ենք գնում: մեր երեխեքը կյանքն են տվել, չենք համակերպվում էդ մտքի հետ, որ թուրքը մեր երեխեքի արյան վրայով պիտի քայլի: Չեմ կարողանում պատկերացնել, ոնց ենք Արցախը հանձնում, ու թուրքը մեր երեխեքի արյան վրայով պիտի քայլի»,- Աշոտ Փաշինյանի առեւանգման կասկածանքով ձերբակալված զոհված զինծառայողներին ոստիկանության շենքի մոտ սպասելիս ասաց 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Մայիլյանի հայրը: Լրագրողի հարցին, թե Աշոտ Փաշինյանը հայտարարել է, թե զոհվածների ծնողները ռեպլիկներ են արել, ծնողները արձագանքեցին. «Մենք Աշոտ Փաշինյանի թա՞յն ենք, որ դրա ասածներին բանի տեղ դնենք»:

Աստղիկ Գալեյանն էլ հավելեց, որ ոչ մի ռեպլիկ չի եղել։ Նա նաև հիշեցրեց, թե քանի հարյուր հոգու են զոհել, որ Աշոտ Փաշինյանին հանեն մարտի դաշտից. «Այսօր էլ իր կապիտանը Եռաբլուրում ամփոփված է: Բա պատահական սկզբունքով ինչու մեր երեխեքը չփրկվեցին: Աշոտիկ, բա ասում էիր՝ ես իմ ծնողների հետ կապ չունեմ, բա տղամարդկությունդ ցույց տուր, ասա, ծնող են՝ ջղայնացած են, մի բան էլ ավել ասել են: Լավ տղերքը Եռաբլուրում են, բոմժի պես չեն քայլում փողոցներում»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել