Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:35 17-05-2023

6 ժամվա ընթացքում քննիչը պետք է որոշում կայացնի․ փաստաբան

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Հայկական ժամանակում» տարածվել էր տեղեկություն, թե Գարիկ Գալեյանը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որից հետո նշված ծնողներին բերման են ենթարկել։

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։

Լրագրողների հարցին, թե որքան ժամանակ կարող են պահել բերման ենթարկվածներին, փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ ըստ կարգի՝ եթե հիմնավոր կասկած կա, որ առևանգումը տեղի է ունեցել, այս մարդիկ որևէ առնչություն ունեն, կա հիմնավոր կասկածը և տեսել են հանցագործության պահին կամ դրանից անմիջապես հետո, ապա 6 ժամ պիտի տևի ձերբակալման պրոցեսը, և 6 ժամվա ընթացքում քննիչը պետք է ունենա որոշում՝ կա՛մ քրեական վարույթ նախաձեռնելու և ձերբակալման որոշուկ կայացնի, կա՛մ անմիջապես ազատ արձակի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի