Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:04 17-05-2023

Ալեն Սիմոնյանը մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ սլացավ օդանավակայան․ մեկնում է Մինսկ

Այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղևորվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Oragir.News-ի թղթակիցը ժամը 10։25-ին Իսակովի պողոտայում նախ ֆիքսել է դեպի օդանավակայան սլացող պարեկային ծառայության 4 մեքենա, այնուհետև Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 001 HH 01 պետհամարանաիշներով ավտոմքենան՝ իրեն ուղեկցող 2 ավտոմեքենաներով, որոնց ետևից կրկին սլացել են պարեկային ծառայության ևս 4 ավտոմեքենա։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը մեկնում է Մինսկ։

Ազգային ժողովի պաշտոնական էջից էլ տեղեկացանք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 17-19-ը Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել