Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:54 16-05-2023

Խոսվում է միայն ադրբեջանական անկլավների մասին, և չգիտես ինչու, մոռացվում է Արծվաշենը

«Ադրբեջանը, 86․6 հազար քառ․ կմ տարածք ասելով, հասկանում է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին իրեն պատկանող տարածքը՝ Արցախով հանդերձ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ. կմ տարածքով և հավելեց, որ երբ ադրբեջանցիները ասում են 86.6 հազար քառ. կմ տարածք, հասկանում են Արցախը ներառյալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնեց, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները։

Պատմաբանը ավելացրեց, որ հասկանալու համար, թե հայկական կողմը ինչ է հասկանում 86.6 հազար քառ. կմ տարածք ասելով, տեղին կլինի հարցը ուղղել հայկական կողմին։

«Ես չեմ պատկերացնում․ եթե տարածքային ամբողջականության մասին ենք խոսում, բնականաբար Արցախը ևս 4 հազար 4,4 տասնորդական հազար քառ. կմ-ով՝ ԼՂԻՄ-ով, ուներ իր տարածքային ամբողջականությունը, ազգային պետական կազմավորում էր, և բնականաբար ինքը ևս իրավունք ուներ դուրս գալու Ադրբեջանի կազմից, ինչը արել է նա 91 թվականին, իսկ Ալմա-Աթայի համաձայնագրով արդեն Արցախը Ադրբեջանի կազմում չէր, դրա համար էլ բացատրություն է պետք, որը պետք է արվի պետական մակարդակով, դրա համար ես չեմ կարող հստակ բացատրություն տալ»,- նշեց Մելիքյանը։

Հարցրինք Մելիքյանից, իսկ Տավուշի մարզի որոշ գյուղեր Ալմա-Աթայի համաձայնագրով ներառվա՞ծ էին Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ, Մելիքյանն ասաց. «Խորհրդային Ադրբեջանի տարածքում եղել են անկլավներ, որոնք մտել են Հայաստանի տարածքի մեջ, բայց եղել է այդպիսի անկլավ՝ Արծվաշենը, Ադրբեջանի կազմում, և երկուստեք այդ գյուղերը գրեթե նույն տարածքն են ունենցել 0,2 տասնորդականով տարբերությամբ։ Այսինքն՝ խոսվում է միայն, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների մասին, և չգիտես ինչու մոռացության է տրվում Արծվաշենը, որը Ադրբեջանի կազմում էր, հիմա իրենց վերահսկողության տակ է և բացի այդ, Ջողաբի ջրամբարի շրջանում՝ Բերքաբեր գյուղում, մենք զգալի թվով հողեր ունենք, որ հիմա Ադրբեջանի հսկողության տակ են, այստեղ հստակություն չկա, և պետության կողմից բացատրություն է պետք, որ մենք հստակ հասկանանք՝ խոսքը ինչի մասին է»,-եզրափակեց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին