copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:11 15-05-2023

Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում, քանի որ Վ.Ա.-ն, մասնակցելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկմանը, դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, դիմել էր փախուստի:

Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտնաբերվել և բերման էր ենթարկվել Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Նույն օրը Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ն տեղափոխվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

2021 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը), 324-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

2021 թվականի դեկտեմբերի 16-ին հսկող դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2021 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանը, քննելով Վ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածությունը, որոշել էր կիրառել այլ խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավ:

Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը դատախազի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել Վ.Ա.-ի վերաբերյալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի վճռաբեկ բողոքը:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 8-ին որոշումն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ որոշման պահանջներն անհապաղ կատարելու հանձնարարությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է