copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 14-05-2023

Թուրքիայում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 601 հազար աշխատակից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ այսօր երկրում ընթացող համապետական ընտրությունների անվտանգությունն ապահովելու նպատակով ներգրավված է 601 հազար անվտանգության աշխատկից։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Սոյլուն ասել է Ստամբուլում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ ընտրությունների անվտանգությանն առնչվող միջոցառումները մինչև այժմ իրականացրել են երեք փուլով, որոնցից առաջինը՝ ընտրություններից առաջ, երկրորդը՝ այսօր՝ քվեարկության օրը, երրորդը՝ ընտրություններից հետո։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2018 թվականին կայացած ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 311 միջադեպ, իսկ այս տարի՝ 280։

Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիան ընտրությունների անցկացման մեծ փորձ ունի սկսած 1833 թվականից, ինչպես նաև ըմբռնում՝ ընտրությունների անվտանգության առումով: Նրա խոսքով՝ Թուրքիայի 601 հազար անվտանգության աշխատակիցներ հերթապահում են, և նրանք կապահովեն գործընթացի անվտանգությունը մինչև ընտրությունների ավարտը։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ գործընթացի անվտանգության ապահովման նպատակով ներգրավված են 79 ուղղաթիռ և 8 ինքնաթիռ։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հավելել է, որ ընտրությունների անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են օրեր առաջ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից