copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:00 12-05-2023

Քաղաքապետարանը չի պարզաբանում, թե որ հաջողության համար են նման պարգևավճարներ բաժանվում

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը օրեր առաջ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը երկու ամսում 58 175 280 դրամ պարգևավճար է բաժանել։

Oragir.News-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ տեղին կլիներ այդ գումարները ավելի նպատակահարմար ծախսել․ «Արդեն հեռացող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տվել էր շատ մեծ գումարի պարգևավճարներ, որը որևէ կերպ չի բացատրվում, ես միշտ պնդել եմ, որ պարգևավճարը պետք է ունենա բացատրություն, թե որ հաջողության համար է տրվում։ Համայնքին տրված աշխատանքի ինչ արդյունավետության համար։ Բայց մենք տեսնում ենք, որ որոշ մարդիկ ստանում են՝ անկախ ամեն ինչից, պարբերաբար, իսկ այն, ինչ տեղի ունեցավ, կատաստրոֆիկ մեծ գումար է համարվում որպես պարգևավճար»։

Աբգարյանը նշեց, որ դա ուղղակի անարդարություն է։

«Մենք տեսնում ենք, որ մեկ անձ ստացել էր 1 մլն 390 հազարի պարգևավճար, իսկ մյուսը ստանում է ավելի փոքր գումար, իսկ երրորդը և չորրորդը ընդհանրապես չեն ստանում»,- ասաց Աբգարյանը և հավելեց, որ այստեղ ոչ մի տրամաբանություն չի գործում։

Փորձելով գտնել հնարավոր տրամաբանության տարբերակներ՝ Աբգարյանն ասաց. «Այլ տարամաբանություն, քան քաղաքապետին մոտիկ մարդ լինելն է, ինձ մոտ չի առաջանում, որովհետև այնպես չի, որ այդ մարդը ինչ-որ արտառոց բան էր արել Երևանի համար։ Այստեղ լուրջ խնդիր եմ տեսնում, որ սկզբում խնամի-ծանոթ-բարեկամ բերում են, հայեցողական պաշտոնների նշանակում, արդեն նաև ոչ հայեցողական, քանի որ մենք ունենք վարչության պետ, որը ազգագրագետ է և չէր կարող, ըստ պաշտոնի անձնագրի, լինել Շինարարության և բարեկարգման վարչության պետ, դրա համար ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում սեփական ծանոթներին, և հետո նայում ենք, տեսնում ենք, որ վարչության պետեր, քաղաքապետի տեղակալներ նրանք են, ովքեր աշխատավարձից բացի անընդհատ ստանում են պարգևավճարներ։ Ի՞նչ է ստացվում․ ստացվում է, որ ոչ թե մասնագիտական հմտությունների, աշխատանքային հաջողությունների համար են մարդիկ ստանում, այլ ընկեր բարեկամ ծանոթ լինելու համար»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանը նշեց, որ ցուցակում ընդգրկված են եղել նաև ավագանու խմբակցությունների փորձագետները, նրանք աշխատում են և պարգևավճարներ էլ են ստացել։

Oragir.News-ին չհաջողվեց ստանալ Երևանի քաղաքապետարանի արձագանքը այն հարցի շուրջ, թե ինչու է պարգևավճարներ տրամադրվել աշխատակիցներին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել