Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:03 10-05-2023

Փաշինյանի ժամացույցը՝ քննարկնան առարկա. հայտարարագրում խախտում կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:

Հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել պաշտոնյաների հայտարարագրերում առկա անճշտությունների մասով, եւ հիմա սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:

Եւ, ահա, ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտված անճշտություններն ու թաքցված նվերները դարձել են խնդիր պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար:

Իհարկե, նրանք ինչ-ինչ բացատրություններ տվել են, բայց թե որքանով են հիմնավոր բացատրությունները, ցույց կտա ժամանակը:
Իսկ ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի