Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:15 09-05-2023

«Թուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով և Ղարաբաղով». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է՝ «թուրքի ճանապարհն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպությամբ, Զանգեզուրով, Ղարաբաղով»։ Ինչպես փոխանցում է թուրքական Milliyet պարբերականը, այս մասին Չավուշօղլուն ասել է Անթալիայում արհեստավորների և գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և որոշ այլ քաղաքական գործիչներ Ադրբեջանի հարցում կողմնակալ և անհիմն դիրքորոշում ունեն։ Նրա խոսքով՝ Քըլըչդարօղլուն հանդես է եկել Ադրբեջանը շրջանցող երթուղիների քարտեզով։

«Ես չեմ հասկանում, թե ինչն է սխալ Ադրբեջանի հետ։ Պատմությունից ի վեր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության մտածելակերպը խնդիր ունի մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Հիշեք Բորալթանի կամրջի դեպքերը, երբ նրանք կռվում էին ադրբեջանական Ղարաբաղը ազատագրելու համար, ասում էին, որ «ցավոք, Թուրքիան օգնեց Ադրբեջանին»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքի քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե թուրքական բեռնատարները շրջանցեն Ադրբեջանի տարածքը, ապա օրերով կմնան սահմաններին։

Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակներում ակտիվորեն շահարկվում է Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված օգնությունը։ Թուրքիայի իշխանությունները փորձում են բնակչությանը համոզել, որ ընդդիմության ներկայացուցիչները իշխանության գալու պարագայում կփոխեն Ադրբեջանի նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան