copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:43 08-05-2023

Հայ բռնցքամարտիկները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում

Տաշքենդում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները:

Հայ բռնցքամարտիկների ելույթներին մրցավայրից հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Ռուսլան Ասլիկյանը: 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Ասլիկյանը մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0:5 հաշվով պարտություն կրել:

Աշխարհի առաջնությունում իր երկրորդ մենամարտն է անցկացրել Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մանասյանը մենամարտել է իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:

Ավելի վաղ՝ մայիսի 6-ին, ԱԱ-ի քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը՝ 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ:

Այսօր երեկոյան քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչը:

Հայ բռնցքամարտիկն ԱԱ-ի մեկնարկում առավելության է հասել Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով: Հայ մարզիկներից պայքարը շարունակում է նաև Գուրգեն Մադոյանը (67 կգ):

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը