copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 08-05-2023

Թուրքիան Հայաստանից պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»-ի մասնակիցներին նվիրված հուշակոթողը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի իշխանությունները Հայաստանից պահանջում են ապամոնտաժել Երևանում տեղակայված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն շեշտել է, որ թուրքական կողմը պաշտոնապես զգուշացրել է Երևանին արձանի հեռացման մասին։ Նրա խոսքով՝ Անկարան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե այս արձանը չապամոնտաժվի։

Թուրք պաշտոնյան պնդել է, թե, իբր «Թուրքիան զիջումներ է կատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»։ Նա նշել է, որ Անկարան այդ քայլերը ձեռնարկել է՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին նպաստելու համար։

«Սակայն նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկեղծ չեն։ Մենք չենք կարող ընդունել նրանց արձանի կանգնեցումը, ովքեր սպանել են մեր օսմանյան փաշաներին և մեր ադրբեջանցի եղբայրներին»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումից օրեր անց թուրքական կողմն, առանց նախապես ծանուցելու, չեղարկել էր հայկական Flyone Armenia ավիաընկերությանը տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Չավուշօղլուն որոշումը պատճառաբանել էր «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմամբ և այն անվանել «սադրանք»։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել