copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:54 08-05-2023

Մեկ շաբաթում գրանցվել է 113 արտակարգ դեպք. տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ

Մայիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 44, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 43 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում