copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:15 06-05-2023

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չարլզ 3-րդին՝ թագադրության առթիվ

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ 3-րդին՝ թագադրության առթիվ:

«Ձերդ Մեծություն,
Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ բարեմաղթանքն ու շնորհավորանքը Ձեր թագադրության առթիվ:

Ի դեմս Ձեզ՝ Միացյալ Թագավորության արքայական գահն ստանձնել է առաջնորդ, ով ունի հարուստ կենսափորձ, անհրաժեշտ մարդկային որակներ, գիտելիք ու կարողություններ՝ արժանապատվորեն առաջնորդելու Միացյալ Թագավորության և Համագործակցության երկրներին:

Դուք Միացյալ Թագավորության գահակալն եք դառնում այնպիսի բարդագույն ժամանակաշրջանում, որն առավելագույն կամք, խոհեմություն և հմտություններ է պահանջելու Ձեզնից՝ որպես ոչ միայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհակարգում առաջատարի դիրք ունեցող պետության, այլև աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ թագավորական դինաստիաներից մեկի առաջնորդից:

Երկար տարիներ ճանաչելով Ձեզ և Ձեր ընտանիքը` կասկած չունեմ, որ Ձեր թագավորության տարիները նշանավորվելու են Միացյալ Թագավորության զարգացմամբ և նրա համաշխարհային դերի ամրապնդմամբ: Ակնկալում եմ, որ դրանից շահելու է նաև հայ և բրիտանացի ժողովուրդների բարեկամությունը:

Երախտագիտությամբ եմ վերհիշում շուրջ տասը տարի առաջ Ձեր այցը Հայաստան՝ որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր և աջակից: 2015-ին Վեսթմինսթերյան աբբայությունում Դուք մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը, Իսկ 2020 թվականին Ձերդ Մեծությունն այցելեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար:

Հայ ազգը խորին երախտագիտություն է տածում Ձերդ Մեծության նկատմամբ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝ ի փառս Միացյալ Թագավորության և հիշատակ Նորին Մեծություն թագուհու»:

Գրառմանը կից Արմեն Սարգսյանը հրապարակել է իր և Չարլզ 3-րդի համատեղ լուսանկարը, որն արվել է Գեղարդում 2013 թվականին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է