Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:53 04-05-2023

Պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը նպատակ ունի արդարացնել Փաշինյանին. Թագուհի Թովմասյան

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, ունի մեկ գլխավոր պատասխանատու` Նիկոլ Փաշինյան, և նա Հայաստանի ամենավատ բանակցողն է։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ես կդժվարանամ ասել՝ ինչ է հնարավոր հիմա անել, որովհետև մենք գործ ունենք շատ վատ բանակցողի հետ, որն ամենեևին Հայաստանի ու Արցախի շահը չի պաշտպանում, այլ ընդհակառակը` շարունակ զիջումների է գնում»,- հայտարարեց նա։

Նա համոզված է` ՀՀ վարչապետն է մեղավոր, որ Հայաստանն անընդհատ գնում է զիջումների։
«Մենք անընդհատ զիջում ենք եւ ոչինչ ձեռք չենք բերում, փոխարենը ունենք իրողություն` օկուպացվել է հսկայական տարածք Սյունիքից ու Գեղարքունիքից։ Ադրբեջանական զինուժը չի նահանջում։ Նրանք ասում են, որ ամեն ինչ անում են, որ էսկալացիա չլինի, այնինչ էսկալացիա լինում է, մենք ունենում ենք սահմանին զոհեր ու վրիրավորներ, էլ չասեմ, որ Արցախից մնացել է մի բուռ, իսկ բնակիչները պատանդի կարգավիճակում են»,- հայտարարեց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև ԱՄՆ-ում ընթացող հայ– ադրբեջանական բանակցություններին ու նշեց, որ այդ հարցում միակ առաջընթացն այն է, որ բանակցությունները երեք օր է՝ շարունակվում են։
«Այլ առաջընթաց` գոնե Հայաստանի համար չեմ պատկերացնում։ Մեզ համար միակ առաջընթացը այն կարող էր լինել, որ մենք գոնե Արցախի ինքնորոշման հարցը տեղավորենք փաստաթղթում և գոնե Ֆրանսիայի նախագահի ձևակերպումները դարձնեինք իրավական փաստաթուղթ»,- հայտարարեց նա։
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաև, որ այս պահին Սոթքի հանքը չի աշխատում, և 800 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ժամկետը երկարաձգելուն` պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության և ցանկության հետ։ Խորհրդարանականի գնահատմամբ՝ այս հանձնաժողովի գործունեությունն ուղղված է Փաշինյանի լիակատար արդարացմանը։ «Իշխանությունները չեն կարող դիտարկել հանցագործությանն իրենց իսկ ենթադրվող մասնակցության տարբերակը։ Սովորաբար քննչական հանձնաժողովները գործիք են իշխանությունների ձեռքին»,- նշել է Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել