copy image url
Ավելին 3 տարի առաջ - 12:11 01-05-2023

Արհեստական ​​բանականությունն աշխարհում կկրճատի 26 մլն աշխատատեղ. զեկույց

Առաջիկա հինգ տարվա ընթացքում արհեստական բանականությունը (ԱԲ) կկրճատի աշխարհում աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը. խոսքը 26 մլն աշխատատեղի մասին է։ Աշխատատեղերի կրճատման վրա կազդեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցում, գրում է Bloomberg-ը։

Սկզբնական փուլերում մարդկանց աշխատանքում արհեստական բանականության ներդրումը կհանգեցնի աշխատաշուկայի խաթարման։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ տարում նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունը աշխատաշուկայում դրական կլինի։ Համաշխարհային բանկի վերլուծաբանների կարծիքով՝ կիբերանվտանգության, մեծ տվյալների և կայուն կառավարման տեխնոլոգիաների մասնագետների անհրաժեշտությունը կդառնան աշխարհում զբաղվածության աճի հիմնական գործոնները։

Սակայն զեկույցում նաև նշվում է, որ ChatGPT-ի նման տեխնոլոգիաների առաջացումն ավտոմատացնելու կամ փոխարինելու է այն պաշտոններն ու աշխատատեղերը, որոնք կապված են հաղորդակցության և գործընթացների համակարգման հետ: Համաշխարհային բանկի կողմից հարցված 800 ընկերության մոտ 75%-ն ասել է, որ պատրաստվում է արհեստական բանականության տեխնոլոգիան ներդնել իրենց աշխատանքում առաջիկա հինգ տարում:

Նրանց հաշվարկներով՝ արդյունքում կկրճատվի մինչև 26 մլն աշխատատեղ։ Կրճատումները կանդրադառնան վարչական և հաշվապահական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին, այդ թվում՝ գանձապահներին և հաշվապահներին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը