copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 29-04-2023

ԱՄՆ-ի քաղաքականությունն ընդհանուր սպառնալիք է Իրանի և Չինաստանի համար․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունն ընդհանուր սպառնալիք է Իրանի և Չինաստանի համար։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Աշտիանին ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Աշտիանին մեղադրել է ԱՄՆ-ին՝ Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Ասիայում ճգնաժամ հրահրելու մեջ։ «Տարածաշրջանային և միջազգային իրավիճակը փոխվում է, և արդյունքում Իրանի ու Չինաստանի միջև հարաբերությունների ընդլայնումն ավելի կարեւոր է դարձել, քան նախկինում»,-ասել է նա։ Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է Չինաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության մյուս անդամների հետ ամրապնդել պաշտպանությունը և ռազմական համագործակցությունը:

Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը ընդհանուր սպառնալիք է Իրանի և Չինաստանի համար՝ երկու երկրների, որոնք դեմ են միաբևեռ աշխարհին: Նա շեշտել է, որ Իրանն ու Չինաստանը տարածաշրջանային և միջազգային պայմանների ճիշտ ընկալում ունեն և միշտ փորձել են կանխել անկախ պետությունների նկատմամբ արևմուտքի միակողմանի մոտեցումների իրականացումը։

Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին ասել է, որ Պեկինի մոտեցումը Թեհրանի հետ հարաբերություններին խորն է եւ երկարաժամկետ։ Նրա համոզմամբ՝ Իրանը և Չինաստանը փոխադարձ ռազմավարական վստահություն ունեն միմյանց նկատմամբ, և երկու երկրներն էլ ցանկանում են անկախություն և ներկայիս իրավիճակի դադարեցում։ Նա հավելել է, որ Չինաստանը միշտ աջակցել է Իրանի դիմադրությանը միակողմանի պատժամիջոցներին և դատապարտել է Իրանի դեմ ցանկացած տեսակի միջամտություն:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում