Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:40 28-04-2023

Գեներալ Մանվելի կալանքը պահանջող ակտիվիստը հիասթափված է Փաշինյանից և կոչ անում միանալ իր նոր շարժմանը

«2020 թվականի պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց, աշխարհընկալումը, այն բոլոր պատկերացումները այս իրավիճակի գաղջ մթնոլորտում։ Գրեթե դժվար է տեսնել մի հույսի և լույսի ապավեն, որով կարող ես առաջնորդվել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը։

Նրա խոսքով՝ հիմա չկա ընդդիմություն, չկա իշխանություն․ «Ես միշտ ասել եմ՝ մարդը չպետք է լինի ինչ-որ բանական էակ։ Մարդը պետք է լինի պետականամետ և հայամետ։ Այսօրվա վերնախավից հիասթափված եմ»։

Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ Մակարյանն ասաց․ «Սաուդյան Արաբիայի կոչով հիմա դիմում եմ հայրենակիցներին։ Վերջերս եղա Էմիրատներում։ Այնտեղ իմ ընկերոջ՝ հայ համայնքի ներկայացուցիչ Արտակ Հասրաթյանը կազմակերպեց հանդիպում, քննարկեցինք մի շարք հարցեր։ Եվ իհարկե, Նաիրիր Բադալյանին, ով այնտեղ՝ Էմիրատներում և Աբու Դաբիում հանդիսանում է հայ համայնքի խոշորագույն ներկայացուցիչներից և համակարգողներից մեկը։ Հիմա պետք է փնտրենք ամեն ճանապարհ պաշտոնական Էր Ռիադի քաղաքական հարցը դնելով մի կողմ, խոսելով ավելի շատ ներդրումային ծրագրից։ Ես կարծում եմ, որ ներդրումային, առևտրային և բարեգործական քաղաքականությանբ սկսելը լավագույն հիմքն է երկու երկրներ միջև կամուրջներ կառուցելու, պետք է ինչ-որ դիվանագիտական խոսակցության եզրեր փնտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել