copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:49 28-04-2023

Եթե Էրդողանը քիչ մասնակցի քարոզարշավին, իշխող կոալիցիայի վարկանիշն էլի կնվազի

Էրդողանի առողջական լուրջ խնդիրների ու մահանալու հավանականության մասին լուրերը, կարծում եմ, որ չափազանցված են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այո, նախապես իր նախընտրական շտաբը հայտարարել է, որ մինչև մայիսի 3-ն ինքը չի մասնակցելու նախընտրանական միջոցառումներին, բայց այսօր պարզ դարձավ, որ վաղն ինքը մասնակցելու է Էզմիրում տեղի ունեցող նախընտրական միջոցառմանը։ Պարզ չէ՝ իրականում կմասնակցի, թե ոչ։ Ամեն դեպքում, երեկ տեսանք նրա պատկերը։ Ինչ-որ բան տարել է կամ տանում է, բայց դա, իհարկե, շատ ծանր չէ ու մահացու չէ»,- ասաց նա։

Թուրքագետը մանրամասնում է՝ Էրդողանը աղեստամոքսային խնդիրներ ունեցել է անցած 30 տարիների ընթացքում ու խնդիրը նոր չի առաջացել։

«Այնպես որ, կարծում եմ, որ նրա առողջական վիճակը ծանր չէ, և ինքը կսկսի նորից մասնակցել նախընտրական պայքարին»,- ասաց նա։

Թուրքագետն անդրադարձավ նաև Էրդողանի առողջական վիճակի մասին թուրքական մամուլում առկա անդրադարձին։

«Հետաքրքիր մի բան կա։ Երբ լուրեր տարածվեցին, որ ինքը ծանր էր, հիվանդանոցում էր, չէ՞, որ կաթված էր եղել, հարազատներին կանչել էին, ընդդիմության հետ կապված և իշխանական մամուլը, զարմանալիորեն, լուռ էր։ Այսինքն, ես զգացի, որ ընդդիմությունն այդ հարցերին փորձում է լուրջ մոտենալ, չի տրվում այդպիսի տարբեր տեսակի լուրերին։ Այդպիսի լուրերն առավելապես տարածվում էին սոցիալական ցանցերում»,- ասաց նա։

Սաֆրաստյանն իրատեսական չի համարում Էրդողանի կողմից առողջական վիճակն իր հանդեպ խղճահարության նպատակով օգտագործելու հավանականությունը։ Իր խոսքով, ընդհակառակը, նա անցած տարիներին միշտ հանդես է եկել ուժի ու խստության անկյունից։ Իր խոսքով, սակայն, քարոզարշավին Էրդողանի չմասնակցելը կամ քիչ մասնակցելը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրություններում իր ներկայացրած ուժի արդյունքների վրա։

«Այդ տարբերակը ռեալ եմ համարում։ Ըստ էության, Թուրքիայում իշխանությունների՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա կոալիցիոն գործընկերների քարոզարշավը կառուցված է հիմնականում Էրդողանի անձի վրա։ Նա է, որ ամեն ինչ քարշ է տալիս իր հետևից։ Հաշվել էին, որ օրվա ընթացքում նա կարող է 17 ժամ անընդհատ հանդիպումներ ունենալ, ելույթներ ու քննարկումներ ունենալ։ Եվ, եթե այդ ինտենսիվությունը շատ պակասի, ապա կարծում եմ, որ դա իր ազդեցությունը կունենա։ Կառավարող կոալիցիայի վարկանիշը կարող է սկսել իջնել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին