Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:29 27-04-2023

Քաղաքացու օրն է, որին 5 տարի խաբել են, որ ինքը երջանիկ է

2019թ․-ից ապրիլի 27-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։

2020թ․-ին կորոնավիրուսը խանգարեց տոնի լիարժեք իրականացմանը, իսկ 2021թ․-ին իշխանությունը բեմականացնելու սիրտ չուներ, որովհետև զբաղված էր սեփական հայտարարությունների սրբագրմամբ և արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ։

Այս օրը այն քաղաքացու տոնն է, ում հինգ տարի համոզում են, որ ինքը երջանիկ անհատ է, որ 50 տարի հետո լավ է ապրելու։

Այսօր այն քաղաքացու տոնն է, ով 2018թ․-ից ի վեր ամեն ինչի հետ հաշտվեց, ամեն ինչ արտոնեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Թերևս տպավորությունն այնպիսին է, որ քաղաքացու օր ասվածը իրենից ենթադրում է խրախճանք ու կերուխում, մինչդեռ շատ կարևոր հարցեր այդպես էլ լուսանցքից դուրս են մնում։

Նիկոլ Փաշինյանն արհեստավարժորեն կարող է կիրառել երջանիկ անհատի իմիտացիան։

Երջանիկ ես, որովհետև հանգիստ գնում-գալիս ես աշխատանքի, տունդ Ադրբեջանի հետ սահման չունի, այ, որ վաղը մյուս օրն էլ Թուրքիայի հետ սահմանը բացվեց՝ կյանքիդ որակը էապես կբարելավի։

Այսօր ՀՀ քաղաքացու օրն է, ով ամեն ինչ կարող է ներել, ամեն ցավալի իրողության կարող է հաշտվել, միայն թե անցյալին վերադարձ չլինի։ Իսկ իշխանությունը երբեք էլ չի ունենա պատասխան, թե ի՞նչ է անում, որ ՀՀ քաղաքացին իրեն ապահով ու երջանիկ զգա իր հայրենիքում։

Անահիտ Ղազարենց

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան