Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 27-04-2023

Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհին զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե, իբր «Լաչինի ճանապարհը բաց է և շարունակելու է բաց մնալ»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը հայտնել է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է վերջին երկուսուկես տարում Լաչինի ճանապարհի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «ճանապարհը չարաշահելու, զենք-զինամթերք տեղափոխելու, հայ զինվորականների անօրինական ներկայության, բնական պաշարների թալանի և նման այլ բաների համար»։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ ամենացավալի փաստը «Լաչինի ճանապարհով ականների տեղափոխումն է և Ադրբեջանի տարածքների ականապատումը»։ «Այս թեմայով արյունալի վիճակագրությունը փոխվում է գրեթե ամեն շաբաթ։ Իսկ վերջին թվերն այն են, որ 2020 թվականի նոյեմբերից հետո ականների զոհ է դարձել Ադրբեջանի 294 քաղաքացի»,- հայտարարել է նա։

Ջեյհուն Բայրամովը պնդել է նաև, որ Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհին զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բազմաթիվ առաջարկներ է անում, որոնցից մեկն էլ Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է, սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։

Նա հավելել է, որ «Լաչինի ճանապարհին այսպես կոչված թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակետի գործառույթ մտցնելու համար»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանը ապրիլի 23-ին հայտնել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա անցակետ տեղադրելու մասին։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել