copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 26-04-2023

Հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը բախվում են Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանթաս Ադոմենասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Լիտվայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային ընթացիկ հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։ Բայրամովի խոսքով՝ երկու երկների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ անվտանգության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում առկա են բազմաթիվ կապեր։ Նա նշել է նաև Եվրամիության (ԵՄ) շրջանակներում բազմակողմ մակարդակով արդյունավետ համագործակցության օրակարգի առկայությունը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում իրականացված հաջող ծրագրերը նպաստել են հարաբերությունների զարգացմանը։ Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում փոխայցելությունների և շփումների կարևորության մասին՝ ընդգծելով, որ քաղաքական խորհրդակցությունները հարաբերությունների հետագա ընդլայնման կարևոր մեխանիզմներից են։

Միևնույն ժամանակ Բայրամովը Լիտվայի փոխարտգործնախարարին տեղեկացրել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի, Արցախի օկուպացված տարածքներում Բաքվի կողմից իրականացվող այսպես կոչված վերականգնման և շինարարական աշխատանքների, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման, ինչպես նաև խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ Բաքվի կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, թե, իբր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող քայլերը «բախվում են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման և շարունակական սադրանքներին»։

Նշվում է, որ ադրբեջական կողմը տեղեկություններ է հայտնել նաև Լաչինի միջանցքում «Հայաստանի կողմից իրականացվող ապօրինի գործունեության մասին»։ Բայրամովը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի ստեղծումը «կապահովի թափանցիկություն և անվտանգություն»։

Լիտվայի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Լիտվան շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում կապահովվի խաղաղություն և անվտանգություն՝ շեշտելով, որ լիտվական կողմը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող