Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:05 26-04-2023

Ասֆալտով մենք չենք խաբվում, ասֆալտը մենք հայրենիքով չենք փոխարինում․ Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով եկեղեցու դեմ իշխանության արշավի մասին, ասում է, որ այս իշխանության վտանգավոր նպատակների իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը եկեղեցին է՝ իր գաղափարախոսությամբ, իր հովվական աշխատանքով, իր զորությամբ։

«Ես միշտ էլ եղել եմ ընդդիմադիր, այսինքն՝ ընդդիմադիր չեմ եղել նրա համար, որ գամ իշխանության։ Ես իշխանության չեմ ձգտում։ Եթե ձգտեի, հոգևորական չէի դառնա։ Ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է երկրի վիճակը, մեր հայրենիքի հզորությունը, մեր բանակի զորացումը, մեր երկրի հայկական լինելն ու մնալը»,-ասում է Շիրակի թեմի առաջնորդը։

Աջապահյանի խոսքով՝ իշխանությունը պատերազմից հետո ոչինչ չի արել, բացի անընդհատ կրկնելուց, որ մենք թույլ ենք։

«Իրենք ուզում են, որ իրենց նման ասֆալտ փռելը պրոպագանդենք, ասֆալտով մենք չենք խաբվում, ասֆալտը մենք հայրենիքով չենք փոխարինում։ Հայրենիքի փոխարեն ասֆալտ․ սա լսված բա՞ն է։ Էդ ասֆալտը էսօր-էգուց քանդվելու է, հավիտենական չէ, իսկ Հայրենիքը հավիտենական հասկացություն է։ Ո՞նց կարելի է ժամանակավորը գերադասել հավիտենականից։ Իրենց իդեալը այնպիսի Հայաստան է, որը ոչ մի առնչություն չունի հայկականության հետ, որտեղ հայ լինելը անգամ ցանկալի չէ։ Հայաստանն ուզում են վերածել ռեզերվացիայի, ոչ թե պետության, որտեղ հայերին թույլ են տալու ապրել, շատ հնարավոր է որպես փոքրամասնություն։ Մենք նման Հայաստանին դեմ ենք, սա քաղաքականությամբ զբաղվե՞լ է։ Եկեղեցին է կերտել Հայաստանը, և եթե եկեղեցին ժողովրդին չպահեր, Հայաստանը չէր ստեղծվի»,- ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից