copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:08 25-04-2023

ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության առաքելությանը. Փելոսի

Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլքսանչորսյան գրառում է արել.«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ոգեկոչում ենք 108 տարի առաջ սարսափելի Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին»։

Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Կոնգրեսն Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն։

«Երբ նա ստանձնեց պաշտոնը, ԱՄՆ նախագահը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը։ Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի», - շարունակել է Փելոսին:

Մեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը:

«Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը», - հավելել է քաղաքական գործիչը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում