Ներքին 3 տարի առաջ - 11:29 24-04-2023

Նիդերլանդների դեսպանը Թումանյանի խոսքերով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը տեսաուղերձ է հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, որում հայերենով Թագավորության ժողովրդի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Նիդերլանդների Թագավորության ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին», - ասել է Սխերմերսն՝ իր ուղերձն ավարտելով բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի հատվածով.

«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում