Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:36 22-04-2023

Հերթական ոսկին. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել:

109 կգ քաշային կարգում փայլուն է ելույթ ունեցել Սամվել Գասպարյանը:

Հայ ծանրորդը պոկել է 175 կգ, հրել՝ 220 կգ, և երկամարտի 395 կգ արդյունքով հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Նշենք, որ պատվո հարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պետրոս Պետրոսյանը: