copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 22-04-2023

Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածուին աղոթքի ժամանակ վիրավորել են

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու, ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին աղոթքի ժամանակ վիրավորել են։ Ինչպես փոխանցում է թուրքական Haberturk լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հարավարևելյան Ադըյաման նահանգում, ուր ընդդիմադիր գործիչը մեկնել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Հաղորդվում է, որ քաղաքի գերեզմանատներից մեկում աղոթքի ժամանակ անհայտ տղամարդը սկսել է բղավել, որ Քըլըչդարօղլուն «մուսուլման չէ», քանի որ Ֆաթիհ սուլթանի նամազը կարդալ չգիտի։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել, Քըլըչդարօղլուն նույնպես հեռացել է դեպքի վայրից։

Ավելի ուշ ընդդիմադիր գործիչը իր թվիթերյան էջում անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ գերեզմանոցում վշտացած մարդը կարող է ամեն ինչ ասել և անել, և նրան պետք է թույլ տրվի իր վիշտն արտահայտել։ Նա միևնույն ժամանակ խնդրել է չհրապարակել իրեն վիրավորած մարդու անձնական տվյալները և չտարածել թեման։

Բացի այդ Քըլըչդարօղլուն նաև ասել է, որ կների իրեն վիրավորած քաղաքացուն, եթե նման իրավունք ունենա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը