copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:54 22-04-2023

Բոլորը պարտավոր են լծվել Ավինյանի քարոզչությանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը կուսակցական ակտիվի հետ «Քաղպայմանագրի» գրասենյակում նախօրեին հավաք է անցկացրել։ Քննարկման թեման եղել են Երեւանի ավագանու գալիք ընտրությունները, մասնակցել են նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ներկայում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ շարքային այլ կուսակցականներ։ Փաշինյանը շարքերին հանձնարարել է՝ ակտիվորեն զբաղվել իրենց թեկնածուի քարոզարշավով։

Թեպետ ուղիղ չի ասել, բայց ներկաները հասկացել են, որ վիճակը լուրջ է, Երեւանում ՔՊ-ն չունի բարձր ռեյտինգ, նաեւ այդ պատճառով է, որ Փաշինյանը զգուշացնում է՝ չի ներելու թերացողներին, կարեւոր չէ՝ նրանք քաղաքապետարանում են աշխատում, ավագանու անդամ են, թե շարքային կուսակցական կամ պատգամավոր։ Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին եւ ամեն ինչ անել հաղթանակի համար։ Խոսք է գնացել Երեւանում արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Փաշինյանը հայտնել է, որ դա նպատակահարմար չէ, բացի այդ՝ սեպտեմբերը սարերի հետեւում չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին