copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:53 21-04-2023

Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։ Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։ Մենք էլ բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։ Բայց այն ժողովուրդը, ով գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքը, երբեք այն հետ չի ստանա, երբեք։ Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես գիտակցվածը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել