Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 21-04-2023

Սև ծովի բնական գազը կբավարարի Թուրքիայի կարիքների 30%-ը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սև ծովի հանքավայրերից հայտնաբերված բնական գազը կբավարարի երկրի կարիքների 30%-ը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Սև ծովի հանքերից դեպի Թուրքիայի էներգետիկ համակարգ բնական գազի հոսք սկսելու արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։

Էրդողանը շեշտել է, որ իրենց հաջողվել է այս նախագիծն ավարտել 32 ամիս ժամեկտում, ինչն, իր խոսքով ռեկորդային է։ Նա հայտնել է, որ Թուրքիան այսօր հսկայական քայլ է կատարել էներգետիկ անկախության ուղղությամբ։

Վերջինս նշել է, որ առաջին փուլում Սաքարիայի հանքավայրից օրական կարդյունահանվի 10 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ երկրորդ փուլում՝ 40 միլիոն խորանարդ մետր։ «Սև ծովի բնական գազը կբավարարի Թուրքիայի կարիքների 30%-ը։ Բացի այդ, նախագծի շնորհիվ մենք Ֆիլյոսը և Զոնգուլդաքը վերածում ենք կարևոր էներգետիկ և տեխնոլոգիական բազայի»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ կենցաղային կարիքների համար բնական գազը և տաք ջուրը ողջ տարվա ընթացքում բնակչությանն անվճար կտրամադրվի։ «Բացի այդ, բոլոր տնային տնտեսությունները մեկ ամսով ազատվում են գազի բոլոր վճարումներից»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել