Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 20-04-2023

Բաքուն վճռական է տրամադրված «հայ բնակչության վերաինտեգրման գործընթացում». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «իր տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացում» (նկատի ունի Արցախի Հանրապետության բնակչությանը-խմբ)։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարության ապրիլի 19-ի հայտարարությունը։ Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 18-ի հարցազրույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի գնահատականները՝ դրանք որակելով որպես «խեղաթյուրված»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեջբերել է ադրբեջանական քարոզչության այն անհիմն թեզերը, թե, իբր Հայաստանը 30 տարվա ընթացքում «ավերել է 9 քաղաք և հարյուրավոր գյուղեր, էթնիկ զտումներ է իրականացրել մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների նկատմամբ, զրկել նրանց իրենց տները վերադառնալու իրավունքից, անտեսել է միջազգային կազմակերպությունների և գործընկերների՝ ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ դնելու կոչերը»։ Հայտարարության համաձայն՝ Հայաստանը, ներկայանալով որպես խաղաղասեր կողմ, Ադրբեջանին մեղադրում է էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, «ինչը երեսպաշտություն և կեղծավորություն է»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «միջազգային պարտավորությունները և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը անտեսելու մեջ»։

«Հայաստանը, որն անտեսում է միջազգային պարտավորությունները և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, շարունակում է ռասայական ատելություն սերմանել Ադրբեջանի դեմ, ողջունում է ատելության հիման վրա գործող անհատների և ազգայնական խմբերի գործունեությունը, չի պատժում նման արարքները, վայրագություններ է իրականացրել ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ, իսկ վերջերս թույլ է տվել այրել Ադրբեջանի դրոշը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որևէ հիմք չունի պնդելու, թե Ադրբեջանը ատելության հողի վրա գործողություններ է կատարում»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն հավելել է, որ վճռական է տրամադրված «Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացում և հայկական կողմը պետք է հրաժարվի այս գործընթացին միջամտելուց»: Հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում երաշխավորված է յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, ով ցանկանում է ապրել երկրի տարածքում։

Ադրբեջանական կողմը նաև հավելել է, որ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին սպանություն կատարելու մեջ մեղադրելը, «հակասում է իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան