copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:46 19-04-2023

Ադրբեջանական կողմը անկեղծ չէ․ պետք է հստակեցնի բանակցային թեման․ Սամվել Բաբայան

«Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերվում»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ խոսելով Ալիևի վերջին հայտարարություններից։

Բաբայանը նշեց, որ անկախ Ալիևի հայտարարություններից՝ արցախցին շարունակելու է ապրել Արցախում, հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով պաշտպանելու է իր երկիրը։

«Ադրբեջանական կողմը անկեղծ չէ, պետք է հստակեցնի բանակցային թեման։ Առաջարկել էի, որ արցախյան կողմը ձևակերպի այն կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին։ Դրանից հետո լսել ադրբեջանցիներին, եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսենք այլ հարցերի շուրջ։ Ադրբեջանը վերջից է սկսում խոսելը, առանց փոխվստահություն ձեռք բերելու, ասում է պետք է անեք այս կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի որ սկսեն փոխվստահությունից»։

Սամվել Բաբայանը շեշտեց, որ Արցախի ժողովուրդը 91 թվականին հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել ու որևէ մեկին չի տվել լիազորություն, որ բանակցի այլ կոնտեքստում։

«Երեկ ՀՀ վարչապետը, մինչ այդ Ադրբեջանի ղեկավարը, Արցախի ղեկավարությունը, ընդհանրապես վերջին 30 տարում մեր ղեկավարությունը բանակցում է ինչ-որ գաղտնի բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Սա մեր դժբախտությունն է»։


Բաբայանը կարծում է, որ բանակցություններ կարող է վարել այն անձը, որը Արցախում հանրաքվեով մանդատ է ստացել։ Վստահ է՝ պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը ուժեղ է եղել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին