copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:30 19-04-2023

Էրդողանի գլխավոր մրցակիցը նրան 5400 դոլար բարոյական փոխհատուցում կվճարի

Թուրքիայի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն գործող նախագահին 105 հազար թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով 5400 դոլար-խմբ) տուգանք կվճարի։ Ինչպես փոխանցում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը։

Հուսեյն Այդընը հայտնել է, որ դատարանը Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել է բարոյական վնանսի փոխհատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս հասցեին հնչեցրած արտահայտությունների պատճառով։

Էրդողանի փաստաբանը նշել է, որ Անկարայի 38-րդ առաջին ատյանի դատարանը ՀԺԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել է վճարել 50 հազար լիրա՝ «կփախչի արտասահման» արտահայտության համար, որը դատարանը զրպարտություն է համարել։ Նրա խոսքով՝ մեկ այլ վարույթի շրջանակներում Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուն Էրդողանին կվճարի 55 հազար լիրա՝ կրկին գործող նախագահի նկատմամբ վիրավորական արտահայտություններ կատարելու համար։

Նշենք, որ Էրդողանը պարբերաբար դատական հայցեր է ներկայացնում ընդդիմադիր գործիչների, այդ թվում Քըլըչդարօղլուի նկատմամբ՝ պահանջելով իր նկատմամբ կատարած վիրավորական արտահայտությունների համար փոխհատուցում վճարել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի