copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 19-04-2023

Դավիթ Տոնոյանի գործով կալանավորածի դստերն ազատել են աշխատանքից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շուրջ երկու տարի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի դստերը ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող վարչության նախկին պետի դուստրը ապրիլի 16-ին պետք է կապիտանի կոչում ստանար, սակայն ապրիլի 13-ին լրացել է պայմանագրի ժամկետը, եւ ԱԻՆ նորանշանակ նախարար Կամո Ցուցուլյանը չի ցանկացել պայմանագիրը շարունակել նրա հետ, ՊՆ պաշտոնյայի դստերը ազատել է պաշտոնից՝ անգամ չտալով կապիտանի կոչում: Սա եւս՝ քաղաքական ռեպրեսիաների շարքից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը