Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:55 18-04-2023

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ․ Ավինյան


Մինչև տարեվերջ պատրաստ կլինի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը: Այս մասին ապրիլի 18-ին Երեւանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա պարզաբանեց, որ նախագծման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,1 մլրդ դրամ, եւս 700 մլն դրամ՝ քաղաքային բյուջեից։ Պաշտոնյան տեղեկացրեց, որ նախագծման առաջին փուլն արդեն հանձնվել է, իսկ երկրորդ եւ երրորդ փուլերն իրականացվում են միաժամանակ։

Նրա խոսքով, շուտով կհայտարարվի նաեւ մետրոյի «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթ։ Ավինյանը որպես հաջորդ նպատակ անվանեց մետրոյի «Նազարբեկյան» կայարանի կառուցումը` վստահեցնելով, որ սա նախընտրական խոստում չէ, այլ մետրոյի զարգացման հայեցակարգ։

Իշխանությունները «Աջափնյակ» կայարանը խոստացել էին բացել դեռ նախորդ նախընտրական մայրաքաղաքային քարոզարշավի ժամանակ՝ 5 տարի առաջ, սակայն խոսքը դեռևս նախագծային աշխատանքների ավարտի մասին է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել