copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:55 15-04-2023

ԱԿԲԱ բանկը Արփի Դավոյանի դեմ հայց է ներկայացրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատալեքսից տեղեկացանք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 2017 թվականին քաղաքացիներ Արփինե Հրահատի Դավոյանի եւ Լ․ Տեր-Գրիգորյանի դեմ հայց է ներկայացրել՝ 171 դոլար եւ 1642 դրամ բռնագանձելու պահանջով։ Նույնիսկ հայցի ապահովման միջոց է կիրառել եւ 171 դոլարի չափով արգելանք դրել Արփինե Դավոյանի ու մյուս պատասխանողի հաշիվների վրա, սակայն հետագայում բանկը հայցից հրաժարվել է, քանի որ պատասխանողներն իրենց կամքով կատարել են պարտավորությունները։

Նշենք, որ Արփինե Հրահատի Դավոյան անձնական տվյալներով Հայաստանում մեկ անձ կա, եւ դա ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին