copy image url
Ավելին 3 տարի առաջ - 18:30 15-05-2023

Միջազգային հայտնի բրենդների հետ առաջին անգամ ներկայացվեց հայկական հարսանեկան զգեստների բրենդ

Օրեր առաջ Միլանում՝ պատմական Վիսկոնտի պալատում, Luxury Bridal Experience նորաձևության շաբաթի շրջանակներում միջազգային հայտնի բրենդերի՝ Սորջիո Ռոսիի, Սպոզե դի Ջիոյի հետ առաջին անգամ ներկայացվեց նաև հայկական հարսանեկան զգեստների բրենդ։ Symphony ապրանքանիշի հիմնադիր Մխիթարյան Սաթիկը և Ավետյան Մարինան մեզ հետ զրույցում ներկայացրին մանրամասներ ցուցադրությունից:

–Կպատմե՞ք բրենդի ստեղծման մասին։ Ինչպե՞ս ստացվեց մասնակցությունը Միլանի նորաձևության շաբաթին։

–Symphony ապրանքանիշն ստեղծվել է հինգ տարի առաջ, գաղափարի հեղինակները ես և Մարինան ենք, երկու եղբայրների կանայք։ Հարսանեկան զգեստների բրենդ ունենալու գաղափարը ծնվեց համատեղ քննարկումների արդյունքում, երբ հասկացանք՝ հայկական շուկայում հարսանեկան զգեստների մրցունակ ապրանքանիշ չկա։ Այդպես ստեղծեցինք հարսանեկան զգեստների մեր առաջին հավաքածուն։

Միլանի նորաձևության շաբաթին մասնակցության առաջարկ մի քանի տարի է, ինչ ստանում ենք։ Կազմակերպիչներից մեկը, ով ազգությամբ հայ է, պարբերաբար վստահեցնում էր, որ հարսանեկան զգեստների մեր հավաքածուն առանձնահատուկ է և արժանի ուշադրության միջազգային շուկայում։ Այս տարի որոշեցինք համարձակություն հավաքեցինք և դրական որոշում կայացրինք:

–Որքա՞ն ժամանակում է ստեղծվել ցուցադրվող հավաքածուն, ինչի՞ց եք ոգեշնչվել։

–Վերջին հավաքածուն շատ արագ ստեղծեցինք՝ նորաձևության շաբաթին մասնակցության առաջարկը հաստատելուց հետո մոտ երկու ամսվա ընթացքում։ Զգեստները հայկական տարազի մոտիվներով են, օգտագործել ենք հայկական ձեռագործ զարդանախշեր։ Ոգեշնչվել ենք մեր պատմությունից, ազգային հագուստից, մասնավորապես, գանձակեցի նորահարսի զգեստից, Ախալցխայի հայ կնոջ տարազից։

–Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք։

–Միլանի նորաձության շաբաթին մասնակցությունը, առաջին հերթին, ճանաչելիություն և արժեքավոր կապեր տվեց։ Միջոցառմանը ներկա էին աշխարհում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, ամսագրերի գլխավոր խմբագրեր, որոնք հետաքրքրված էին մեր հավաքածուով, այժմ էլ բանակցություններ են ընթանում՝ կապված հետագա համագործակցության հետ։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի արդյունքներ, և մեր բրենդը տարբեր ձևաչափերով կկարողանանք ներկայացնել աշխարհին։








Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին