copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:34 12-04-2023

Տեղ գյուղի դեպքը ոչ թե մեր թերության արդյունքն էր, այլ հակառակորդի պլանավորած սադրանքի

«Լրագրողի հարցին ի պատասխան ես օրեր առաջ հաստատել եմ, որ պետք է թերություններ լինեին, բայց դրանք իրականում պետք է չլինեին։ Խնդիրն իրականում առաջացել է այն պարզ պատճառով, որ պատասխանատվության տիրույթը չի գիտակցել, թե սպասվող իրադարձության մեջ հակառակորդն իրեն ոնց կպահի»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած դեպքերին։

Քոչարյանի խոսքով՝ թերացումներ են եղել, որոնց արդյունքում՝ եղել է նրանց կողմից առաջխաղացում, ու թերացումների մասին խոսակցությունից օրեր անց տեղի է ունեցել ԱԱծ տնօրենի հրամանը՝ սահմանապահ զորքերի պատրաստության մասին։

«Մեր յուրաքանչյուր ուժային կառույց հրադադարի, խաղաղության հարցերին պետք է նվիրումով ու բարձր գիտակցությամբ մոտենա, երեկվա դեպքերը ոչ թե մեր թերության արդյունքն են, այլ հակառակորդի պլանավորած սադրանքի արդյունքը, որովհետև մեր թերության արդյունքում հակառակորդը դիրքային տեղաշարժ է ունեցել, բայց երեկվա ռազմական գործողությունները լրիվ այլ բնույթի էին։ Երեկվա Տեղ գյուղի դեպքը մի սադրանք էր, որին մեր ԶՈՒ-ն կարողացավ պատասխան տալ։ Հետպատերազմյան Հայաստանում էնքան ապշելու բաներ կան, դուք տեսնում եք, թե ինչպիսի մտքեր են առավոտից երեկո գեներացվում, որի հետևանքով անգամ կարող է զինվորականը ընկնել տուրբուլենտության շրջանակներում»։

Քոչարյանի խոսքով՝ հակառակորդը քանի որ 44-օրյա պատերազմից հետո ունեցել է հաջողություն, այժմ էլի է ուզենում ունենալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ