Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:45 12-04-2023

Վաղը հենց այս սպաներին վրա է բարդվելու կատարվողի ողջ պատասխանատվությունը․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտական հերթապահության (մարտական ծառայության) մեջ ներգրավված զինծառայողների հատուկ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենսդրական, համազորային ակտերով, զինվորական կանոնադրություններով ու դրանց հիման վրա մշակված իրավական այլ ակտերով և, որպես կանոն, կրում են ժամանակավոր բնույթ:

Այդպիսի ակտերով սահմանվում են նաև այդ հատուկ պարտականությունների կատարման ժամանակ զինծառայողների հատուկ իրավունքները:

ՊՆ փոխնախարարն այսօր ԱԺ-ում ի պատասխան Տիգրան Աբրահամյանի հարցադրմանը, պատասխանեց, որ տեղում բանակցություններ վարելու, սահմանային ճշգրտումներ կատարելու վերաբերյալ այդպիսի գործունեություն ծավալող սպաների պարտականություն և իրականացման կարգ որևէ կոնկրետ իրավական ակտով սահմանված չէ:

Սա առնվազն նշանակում է, որ վաղը հենց այս սպաներին են հռչակվելու «5-րդ շարասյուն» ու նրանց վրա է բարդվելու կատարվողի ողջ պատասխանատվությունը:

Ամեն ինչ մտածված ա...»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան