Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:13 12-04-2023

Ես միշտ «նոթբուքով» եմ գալիս, որ ազատ ժամանակ ունենամ, աշխատեմ. Վահան Քերոբյան

Այսօր ԱԺ-ում իր ելությում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ եզակի դրսևորում է, որ կառավարության անդամները գալիս են ԱԺ՝ նախագիծ ներկայացնելու ու շնորհակալություն էր հայտնել Վահան Քերոբյանին անձամբ ԱԺ գալու և նախագիծը ներկայացնելու համար։ «Բայց, թե ինչու եք եկել ժամը 13:00-ից մինչև 15:40, անկեղծ ասած՝ չգիտեմ»,- ասել էր Խաչատրյանը։

Իր ելույթի ժամանակ Էկոնոիմայի նախարար Վահան Քերոբյանը, արձագանքելով Արթոր Խաչատրյանի դիտարկմանը, նշել է․ «Պարո՛ն Խաչատրյան, եթե նկատել եք, ես միշտ նոթբուքով եմ գալիս ու փորձում եմ այստեղ գտնված ժամանակահատվածը արդյունավետ օգտագործել, այս ընթացքում մի քանի նամակների եմ պատասխանել ու մի քանի փաստաթղթեր ստորագրեցի և այլն։ ԱԺ մեր գործընկերներն ինձ այսօր կանչել են 12:50, բայց էլի եմ ասում՝ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տարբեր տեղերից աշխատել ու ես դա անում եմ, նոթբուքս այնտեղ դրած է»,- ասել է Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան