copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 12-04-2023

Ռուսաստանի սահմանապահ ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել Տեղ գյուղում իրավիճակը դեէսկալացնելու համար. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է նախօրեին Տեղ գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Զախրովան շեշտել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակը դեէսկալացնելու համար։

Վերջինս հայտնել է, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում գտնվող շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ «Տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները անմիջապես կապ են հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի պատասխանատուների հետ և քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար»,- ասել է նա։

Մարիա Զախարովան հերթական անգամ նշել է, որ միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Նա հավելել է, որ Երևանն ու Բաքուն ընդունել են հերթական երկկողմ բանակցությունների անցկացման առաջարկը։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը չի թուլացնում իր ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն աջակցելու հարցում։

«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ժամկետների եւ կոնկրետ միջոցառումների մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես համաձայնեցվի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում