copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 12-04-2023

Բայրամովը Տեղ գյուղում տեղի ունեցած սադրանքի համար մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել, որի ընթացքում Բայրամովը հերթական անգամ Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը։ Բայրամովն ասել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել խաղաղության պայմանագրի և բանակցությունների վարման հիմնարար սկզբունքներին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, թե, իբր «Հայաստանի ապակառուցողական մոտեցման արդյունքում» նախորդ տարվա դեկտեմբերից սկսած դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումներ չեն եղել։ Նրա խոսքով՝ «միջազգային միջնորդները ինտենսիվ քայլեր են ձեռնարկում՝ Հայաստանին բանակցային սեղան վերադարձնելու համար»։

Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տեղ գյուղի ուղղությամբ իրականացված սադրանքին՝ Բայրամովը հերթական անգամ դրա համար մեղադրել է Հայաստանին։ Նա նշել է, թե, իբր երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական քայլեր են ձեռնարկվում, «Հայաստանը ռազմական և քաղաքական սադրանքներ է իրականացնում»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, որ նախօրեին տեղի ունեցած բախումները «Հայաստանի կողմից ծրագրված սադրանք էր»։ «Այն, որ այնտեղ գտնվել է հատուկ նշանակության կորպուսի հրամանատարը, վկայում է այն մասին, որ դա արվել է ոչ թե շարքային զինվորի, այլ նրանց հրահանգով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս սադրանքի հետևում պլան է եղել»,- հայտարարել է նա։

Վերջինս հայտնել է, որ դեպքի վայրին հարակից տարածքներում արագ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Նա ասել է, որ նման սադրանքներն իրականացվում են, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան վերադառնալ Արցախի օկուպացված տարածքներ։ «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա այս վտանգավոր ու սադրիչ քայլերից, որոնց հետեւանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար, ինչպես դա եղավ երեկ»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ Արցախի քաղաքացիների այսպես կոչված «վերաինտեգրման գործընթացին» միջամտելու համար։ Նա հայտնել է, որ ԵԱՀԿ նախագահի պաշտոնակատարին տեղեկացրել է Արցախի քաղաքացիների «վերաինտեգրման հարցում» Ադրբեջանի տեսլականի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, տեղի ունեցած հանդիպումներ, ինչպես նաև ադրբեջանական կողմի՝ Բաքվում հանդիպելու առաջարկի մասին։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան

Ձեզ գուցե հետաքրքրի