copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:50 11-04-2023

Բաքուն հերթական անգամ սահմանային լարվածության համար մեղադրում է Երևանին. Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն ապատեղեկատվություն են տարածել

Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել, որում հավատարիմ մնալով ադրբեջանական գործելաոճին, հերթական անգամ Հայաստանին են մեղադրել՝ սահմանային իրավիճակը լարելու համար։

Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե, իբր «Հայաստանի զինված ուժերը Տեղ գյուղի տարածքից ինտենսիվ կրակ են բացել Լաչինի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական ուժերն այսպես կոչված «պատասխան և համարժեք գործողություններ են իրականացնում»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե, իբր «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության գործընթացով»։ «Այն, որ Հայաստանի կողմից նման սադրանքները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների լուրջ կոչերի ֆոնին, ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ Բաքուն պնդել է, որ «Հայաստանի կողմից նման ռազմական սադրանքներն ուղեկցվում են քաղաքական սադրիչ քայլերով ու հայտարարություններով»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Հայաստանի քայլերը խախտում են ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը»։

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «Հայաստանի այս գործողությունները պետք է լրջորեն մերժվեն և դատապարտվեն միջազգային հանրության կողմից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ սադրանքի պատասխանատվությունը դրել է հայկական կողմի վրա՝ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկում և շարունակելու են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի