copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:19 08-04-2023

Օձունում 2 տղամարդ մեքենայի ինքնաշեն կցորդիչով անզգուշությամբ հարվածել է 84-ամյա կնոջը․ նա մահացել է

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հիպերտոնիկ կրիզ, կոմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ տեղափոխված 84-ամյա Նինա Տիտանյանը հիվանդանոցում հանկարծամահ է եղել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ապրիլի 7-ին դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Օձուն բնակավայրի 84-ամյա բնակչուհու մահվան պատճառահետևանքային հանգամանք եղել են գլխի փակ տրավման և կողերի բազմաթիվ կոտրվածքները, որոնք մինչ հետազոտելն ակնհայտորեն չեն երևացել:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օձուն գյուղի 34 տարեկան և 30 տարեկան երկու տղամարդիկ ապրիլի 6-ին, ժամը 17.20-ին, գյուղի մշակույթի տան հարակից փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայի ինքնաշեն կցորդիչով անզգուշությամբ հարվածել են փողոցով անցնող 84-ամյա կնոջը, ինչից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Տղամարդիկ նշված հանգամանքը գաղտնի են պահել:

Օձունցի 34-ամյա և 30-ամյա տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը:

«ՎԱԶ-21063»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ