copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 08-04-2023

Թագուհի Թովմասյանի քայլից հետո Ազգային ժողովում կարգ է փոխվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի խորհրդարանում երեկվանից փոխվել է 33 տարի գործող ավանդույթը եւ փաստաշրջանառությունը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ուղղված դիմում էր գրել, որտեղ յոթը էջի սահմաններում նկարագրված էր, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է իրեն թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում, եւ պահանջել էր դատախազությունից ուսումնասիրել վերջինիս վարքը, որտեղ ակնհայտորեն քրեական տարրեր էին առկա:

ԱԺ աշխատակազմը, սակայն, հրաժարվել էր դիմումը մուտքագրել դատախազություն՝ պատճառաբանելով, թե դիմումը պետք է ուղարկվի հանձնաժողովի նախագահի առանձին բլանկով, ինչը երբեք չի օգտագործվել ԱԺ-ում, չի եղել նման բլանկ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ երեկվանից ԱԺ աշխատակազմը գլխադասային հանձնաժողովների բոլոր նախագահների համար պատրաստել է առանձին բլանկներ, որպեսզի հանձնաժողովների նախագահները ունենան առանձին, այլ ոչ թե հանձնաժողովի անունով բլանկ:
Ստացվում է՝ Թագուհի Թովմասյանի ուղարկած դիմումի՝ քաղաքական պատճառներով խոչընդոտի արդյունքում ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել