Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:15 06-04-2023

Դուրս ա գալիս՝ տղուս արյան գնով պահած հողը ծախում ենք ադրբեջանցուն․ Տեղ գյուղի բնակիչները չեն զսպում ցասումը

«Եթե հողերը անցել են թուրքի ձեռքը, էլ ո՞նց ապրենք։ Իմ սեփական երկու հեկտար հողը թուրքի ձեռքին ա։ Վարկով ցանել ենք ու էս վիճակում ենք»,-ասում է Տեղ գյուղի տարեց բնակչուհին, ում որդին՝ Աշոտ Աբալյանը, զոհվել է 1992 թվականին։

Բնակիչներին ասել են, որ իրենց կրած վնասի դիմաց կվճարվեն․«Ասել են, թե կտան հողի գինը։Ո՞վ պետք է վճարի՝ չգիտեմ։ Դուրս ա գալիս՝ տղուս արյան գնով պահած հողը ծախում ենք ադրբեջանցուն։ Տղերքի արյունն են թափել թուրքերը, իմ տղուն էլ սպանեցին, ու արյունը թափվեց էդ հողերին։ Հիմա նորից եկել, հասել են քթիս տակը։ «Կարմիր խաչ»-ից օգնություն եմ խնդրել, որ գոնե տան կրիշը նորոգեմ՝ անձրև է չռում գլխներիս։ Հիմա ձեռքս չի բռնում, որ սարքեմ։ Ես արդեն երեքուկես միլիոն վարկ եմ վերցրել ու չգիտեմ՝ սարքեմ, թե չէ։ Թուրքի ձեռքի տակին արտ ո՞նց մշակենք»։

Ազատամարտիկ Նարե Սոսեն Oragir.News-ին փոխանցեց տեսանյութ, որը նկարահանվել է այսօր՝ ապրիլի 6-ին, Տեղ գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին