Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 05-04-2023

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն նաև հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բանակցություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։

Հաղորդվում է, որ չնայած միջազգային իրավիճակի սրմանը, ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը, առաջին հերթին, երկու պետությունների ղեկավարների մակարդակով շարունակվում է։ Մոսկվան հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կանոնավոր հաղորդակցություն է իրականացվել, որի շրջանակներում կողմերն ունեցել են բազմաթիվ հեռախոսազրույցներ և դեմ առ դեմ հանդիումներ։

Ռուսական կողմը հայտնում է, որ Լավրովի այցի ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու ուղիները։ Հայտարարությունում նշվել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Կիևը հաշվի առնի Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները։ Բացի այդ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ կքննարկվի նաև Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ համաձայնագիրը ռուսական կողմի բարի կամքի արդյունքում երկարաձգվել է ևս 60 օրով։

Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները մեծ ուշադրություն կդարձնեն Մոսկվայում մեկնարկած սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև կանդրադառնան գործընթացին Իրանի աջակցության հնարավորությանը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների և կապի ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը:

Բանակցությունների ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի և էներգետիկայի ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները։ Նշվում է, որ կողմերը կանդրադառնան այնպիսի ռազմավարական նախագծերի վրա համատեղ աշխատանքին, ինչպիսին է «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը և «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը։ Հայտարարության համաձայն՝ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն տուրիստական շրջանի նախաշեմին Թուրքիայում ռուսների համապարփակ անվտանգության ապահովման հարցեր։

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ հանդիպումը զգալի ներդրում կունենա Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի