copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:00 05-04-2023

Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան

«Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Արտահերթ գրություններ՝ միջազգային բոլոր գործընկերներին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 հայ քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը։ Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, վերադարձել են Գորիս։

Ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի և հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ և հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ։ Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը։

Արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներիցս պահանջել եմ հրատապ արձագանք և հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը։ Միաժամանակ խնդրել եմ կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ