copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 05-04-2023

Անկարան դատապարտում է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ իրականացված հարձակումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է իսրայելական անվտանգության ուժերի կողմից օկուպացված Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում իրականացված հարձակումը, ինչպես նաև մեծ թվով խաղաղ պաղեստինցիների կալանավորումը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գորածակալությունը, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Պաշտոնական Անկարան անընդունելի է համարել մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում Ալ-Աքսա մզկիթում հավատացյալների նկատմամբ կատարված հարձակումը։ Հայտարարության համաձայն՝ Թուրքիան անհանգստացած է էսկալացիայի պարույրով, որն արդեն տարածվում է տարածաշրջանում՝ հատկապես Գազայի հատվածում։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Իսրայելի իշխանություններին կոչ է արել հրաժարվել իրավիճակը սրող քայլերից։

Ավելի վաղ հրեական ազգայնական խմբերը կոչ էին արել Զատկի օրերին զոհաբերություններ կազմակերպել մուսուլմանների ամենասուրբ վայրում՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Ի պատասխան՝ մի խումբ պաղեստինցիներ գիշերել են մզկիթի տարածքում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի ոստիկանությունն այսօր առավոտյան ներխուժել է մզկիթի տարածք և ուժ է կիրառել հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել