copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:54 04-04-2023

Քաղաքային իշխանությունը պետք է ինքնագլորների համար համապատասխան ուղիներ սահմանի

Փարիզի քաղաքային իշխանությունները մտադիր են արգելել էլեկտրական ինքնագնացների վարձույթը։ Նախօրեին կայացած քաղաքային հանրաքվեում Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների մոտ 90%-ը սատարել է այս նախաձեռնությունը։

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը, Oragir.News-ի հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչ բացասական հետևանքեր և վնասներ են առաջացնում մեր երկրում շահագործվող ինքնագլորները, ասաց. «Այստեղ չեմ կարող ասել, թե որքան վթար է լինում, որոնց պատճառը էլեկտրական ինքնագնացներն են, միգուցե վթարը շահագործողի մեղքով է լինում, նման վերլուծություն մինչ օրս, ցավոք սրտի, նույնիսկ մեքենաների մասով չի արվել»,- ասաց Քեյանը։

Քեյանը նկատեց, որ եթե մենք եվրոպական երկրների նման զարգացման ենք ձգտում, ուրեմն պետք է ինքնագլորների համար առանձին երթևեկության գիծ սահմանենք։

«Մի բան կարող եմ ասել, որ մենք այսօր շատ եվրոպական երկրների նման զարգացման ենք գնում, և արդեն մեր հարևան երկրներն են ինքնագլորների համար առանձնացված գոտիներ ստեղծում, որը նաև պետք է անենք մենք։ Մեզ մոտ միշտ հակառակն է լինում, միշտ սկսում է մի ճյուղ զարգանալ, հետո նոր սկսում ենք մտածել, թե ոնց կանոնակարգենք այդ ճյուղը, ոնց երթևեկության մեջ կանոնակարգենք և կարգավորենք այդ ճյուղը, այնինչ պետք է տարիներ առաջ մենք հասկանայինք, որ երկրում զարգանում է այս տրանսպրտային միջոցի ձևը, որի համար պետք է քաղաքային իշխանությունը համապատասխան երթուղիներ սահմաներ, և այդ երթուղիներում այն իրավիճակը ստեղծվեր, որ մենք խնդիրներ չունենայիք, այսինքն՝ ինքնագլորներ չօգտագործեին գոնե այն հատվածներում, որտեղ մարդիկ զբոսնում էին, երեխաներ կային, այսինքն՝ ինքնագլորները երթևեկեն այն հատվածներում, որտեղ որ նախատեսված են»,- ասաց Քեյանը։

Դիտարկմանը, որ նախորդ տարի ոստիկանությունը ինքնագլորների համար կանոններ էր սահմանել, Քեյանն արձագանքեց. «Չգիտեմ՝ այդ կանոններին որքան են հետևում, բայց այնպես չէ, որ այդ կանոնները հարցի լուծում են»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից